Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ժանտախտի բռնկում՝ Կուբայում

Ժանտախտի բռնկում՝ Կուբայում
04.07.2012 | 12:39

Կուբայի արևելյան շրջաններում արձանագրվել է ժանտախտի բռնկում։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է հիվանդացության 53 դեպքի մասին, որից երեքը՝ մահվան ելքով։ Իշխանությունները ձեռնարկել են հիվանդությունը կանխարգելելու մեծածավալ աշխատանքներ։ Տեղի բնակչության 98 տոկոսը հետազոտվել է բժիշկների կողմից, համապատասխան մշակումներ են կատարվել ջրհորներում, բնակչությանը մատակարարվում է քլորացված խմելու ջուր։
Իշխանությունները հիվանդության տարածումը կանխելու համար կոչ են արել բնակչությանը խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները։

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ